Ուրբաթ, Մայիսի 18, 2012





Նորություններ

06.08.2011
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն Երեւանի Նորք- Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական բաժնի հետ համատեղ արագ արձագանքեցին երկկողմանի ծնողազուրկ Մարինա Ղարիբովայի խնդրանքին

17 - ամյա երկկողմանի ծնողազուրկ Մարիանա Ղարիբովան բնակվում է Երեւանի Նորք- Մարաշ վարչական շրջանում, նախկին «Կուս. դպրոցի» հանրակացարանում: Նույն բնակարանում են բնակվում նաեւ նրա երկու եղբայրները, եղբոր կինն ու երեխան, եւ 83- ամյա տատիկը: Մարիանայի տատիկը, ծնողները եւ մեծ եղբայրը 1989 թվականին որպես փախստական բռնագաղթել են Ադրբեջանից եւ եկել Հայաստան: Ընտանիքը մինչ այժմ ապրում է զրկանքներով: Բնակարանը, որտեղ ընտանիքն ապրում է, սեփականաշնորհված է, սակայն զուրկ է կոմունալ հարմարություններից, եւ ունի վերանորոգման կարիք:
29.06.2011
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատակիցների հանդիպումը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի նախագահ՝ Արթուր Սաքունցի հետ

Հունիսի 29-ին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կազմակերպության Ավան-Առինջ Ծերապարտեզում հանդիպում- քննարկում էր կազմակերպել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի նախագահ՝ Արթուր Սաքունցի հետ: Քննարկմանը մասնակցում էին կազմակերպության նախագահ՝ Հռիփսիմե Կիրակոսյանը, այլ աշխատակիցներ:
28.06.2011
Սիլիկյանի սոցիալական տունը

1994 թվականից մինչ օրս վերջինիս աջակցությամբ սոցիալ-առողջապահական ծառայություններ է մատուցում Սիլիկյան թաղամասում բնակվող փախստականներին։ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն 1994 թվականից մինչ օրս սոցիալ- առողջապահական ծառայություններ է մատուցում Երեւանի Սիլիկյան թաղամասում բնակվող փախստականների համար:
 Հաջորդ էջ


Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ



Այցելուների քանակ
71764


Նվիրաբերեք Այստեղ

Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook