| Ենթակառույցներ - Տարեցների կենտրոն «Արծվաբույն» |
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՐԾՎԱԲՈՒՅՆ
Տարեցների շուրջօրյա սպասարկման «Արծվաբույն» կենտրոնը ստեղծվել է 2006 թվականի
նոյեմբերին Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում: Կենտրոնը կացարան եւ շուրջօրյա
բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող այն
միայնակ տարեցներին ու հաշմանդամներին, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են
ինքնասպասարկման կարողությունը եւ ունեն խնամքի ու հոգածության կարիք:
Նպատակը՝
Շուրջօրյա խնամք ապահովել
մշտական հոգածության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամներին, նպաստել նրանց
կենսական եւ սոցիալ-հոգեբանական պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաեւ խթանել
նրանց սոցիալական հարմարումը՝ ադապտացիան:
Շահառուները՝
Միայնակ, անօթեւան տարեցներ եւ հաշմանդամներ
Շուրջօրյա մատուցվող ծառայությունները՝
Սոցիալ-հոգեբանական ծառայություններ
Շուրջօրյա բուժքույրական, ինչպես նաեւ անհատական խնամք
Սննդի տրամադրում
Ելնելով
մարզում
տարեցների
կենտրոնի
ընդարձակման
անհրաժեշտությունից՝
2008 թվականին
ԱՀ
ԲՀԿ-ն
իրականացրեց
մասնաշենքերից
մեկի
վերանորոգումը, ինչպես
նաեւ
մասնաշենքն
ապահովեց
կենտրոնական
ջեռուցմամբ.
կառուցվեց
կաթսայատուն,
անցկացվեց
ջեռուցման
ժամանակակից
համակարգ:
Վերոնշյալ
աշխատանքների
շնորհիվ
այսօր
«Արծվաբույն»-ը
հնարավորություն ունի
սպասարկել
մինչեւ
40 շահառուի:
|