| Ենթակառույցներ - Ցերեկային կենտրոններ |
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ն ՀՀ մարզերում եւ համայնքներում իր կողմից հիմնած
ցերեկային կենտրոններում բազմապիսի ծառայություններ է մատուցում անապահով խավերին:
Ծառայությունները բազմամասնագիտական թիմերի միջոցով մատուցվում են ինչպես
կազմակերպության ցերեկային կենտրոններում, այնպես էլ շահառուների բնակարաններում՝
այդպիսով կենսական օգնությունը հավասարապես մատչելի դարձնելով նաեւ տանը գամված
շահառուներին:
Աշխարհագրությունը
ՀՀ 7 մարզեր - 19 քաղաքներ
Երեւան
Գեղարքունիք Սեւան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ
Լոռի Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի
Շիրակ Գյումրի, Արթիկ
Սյունիք Կապան, Սիսիան
Արարատ Արտաշատ, Արարատ, Մասիս
Կոտայք Հրազդան, Չարենցավան, Աբովյան
Մարզկենտրոններում գործող ցերեկային կենտրոնները հենակետային օղակ են հանդիսանում
տվյալ մարզի մյուս բոլոր քաղաքներում գործող ցերեկային կենտրոնների աշխատանքները
կոորդինացնելու եւ վերահսկելու համար:
Շահառուները
Տարեցներ, հաշմանդամներ եւ փախստականներ
Ժամանակավոր կացարաններում բնակվող կարիքավոր փախստականներ
Խոցելի այլ խմբեր՝ բազմազավակ ընտանիքներ, գործազուրկներ եւ այլոք
Ցերեկային կենտրոնում մատուցվող ծառայությունները
Սոցիալ-հոգեբանական ծառայություն
Առաջնային բուժօգնություն
Մասնագիտական ուսուցում
Սննդի ապահովում
Իրավաբանական խորհրդատվություն
Ժամանցի եվ մշակութային միջոցառումների կազմակերպում
|