Հինգշաբթի, Մարտի 11, 2010
|
|
| Ենթակառույցներ - Ցերեկային կենտրոններ |
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
“Առաքելություն Հայաստան”
ԲՀԿ-ն ՀՀ մարզերում եւ համայնքներում իր կողմից հիմնած ցերեկային կենտրոններում
բազմապիսի ծառայություններ է մատուցում անապահով խավերին: Ծառայությունները
բազմամասնագիտական թիմերի միջոցով մատուցվում են ինչպես կազմակերպության ցերեկային
կենտրոններում, այնպես էլ շահառուների բնակարաններում՝ այդպիսով կենսական
օգնությունը հավասարապես մատչելի դարձնելով նաեւ տանը գամված շահառուներին:
Ցերեկային կենտրոնի
ենթաբաժինները
սոցիալ-հոգեբանական,
առաջնային բուժօգնության,
ուսուցումների,
վերականգնողական խնամքի (3
կենտրոններում),
հոգեկան առողջության խնդիրներ
ունեցող անձանց համար կանխարգելիչ եւ վերականգնողական ծառայությունների բաժին (3
կենտրոններում):
Աշխարհագրությունը
ՀՀ 8 մարզեր - 22 քաղաքներ
Երեւան
Գեղարքունիք – Սեւան, Գավառ,
Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ
Շիրակ – Գյումրի, Արթիկ
Սյունիք – Կապան, Սիսիան, Գորիս
Տավուշ – Բերդ
Արարատ – Արտաշատ, Արարատ, Մասիս
Կոտայք – Հրազդան, Չարենցավան,
Աբովյան
Մարզկենտրոններում գործող
ցերեկային կենտրոնները հենակետային օղակ են հանդիսանում տվյալ մարզի մյուս բոլոր
քաղաքներում գործող ցերեկային կենտրոնների աշխատանքները կոորդինացնելու եւ
վերահսկելու համար:
Շահառուները
Տարեցներ, հաշմանդամներ եւ
փախստականներ
Ժամանակավոր կացարաններում
բնակվող կարիքավոր փախստականներ
Խոցելի այլ խմբեր՝ բազմազավակ
ընտանիքներ, գործազուրկներ եւ այլոք
Մատուցվող
ծառայությունները
Սոցիալ-հոգեբանական ծառայություն
Խնամքի ծառայություն
Առաջնային բուժօգնություն
Մասնագիտական ուսուցում
|
| |