| Կամավորներ - Կամավորների ուղերձները |

Ես Նունե Ներսիսյանն եմ: Համարյա 3 տարի է ես «Առաքելություն
Հայաստանի» կամավոր եմ: Ամեն անգամ ես փորձում եմ անել լավը մարդկանց կարիքների
համար: Մի որոշ ժամանակ ես ներգրավված էի կազմակերպության տարբեր
գործունեություններում, համայնքային կենտրոններում եւ բարեգործական ճաշարաններում:
Իմ աշխատանքը հիմնականում օրական ծերերի համար ճաշարաններից սնունդ վերցնելն ու այն
նրանց տներ տանելն էր: Դա արվում էր այստեղ այն ծերերի համար, ովքեր ֆիզիկապես
սահմանափակված են եւ ի վիճակի չեն այցելել ճաշարան: Ես անում եմ դա ուրախությամբ,
քանի որ գիտեմ, որ նրանք իմ օգնության կարիքն ունեն:
Ես գիտեմ նաեւ, որ նրանք կարիք ունեն զրուցակցի, կարեկցանքի եւ օգնության:
Հետեւաբար ես փորձում էի մնալ նրանց հետ ինչ-որ ժամանակ երբ տանում էի սնունդը,
ինչպես նաեւ ցուցաբերում էի որոշակի էմոցիոնալ եւ հոգեբանական օգնություն:
Ծեր մարդկանց օգնելով՝ ես շատ բան էի սովորում իրենց կյանքի փորձություններից:
Նրանք հաճախ տալիս էին ինձ խորհուրդներ, եւ ես զգում էի, թե որքան խելացի են նրանք:
Ես գիտեմ՝ որքան բան ունեն նրանք մեզ պատմելու: Մենք պետք է սովորենք նրանց կյանքի
փորձից եւ հմտություններից: Նրանք հիանալի ուսուցիչներ են, եւ մենք պետք է լինենք
լավ սովորողներ:
Նոյեմբեր, 2004թ.
Ետ
Ողջու՛յն… Ես Գայանե Վերմիշյանն եմ: Ես սովորում եմ Երեւանի պետական
համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի 4-րդ
կուրսում: Ես «Առաքելություն Հայաստանի» կամավոր եմ 2002 թվականի մարտ ամսից:
Ես սիրում եմ այն ամենն, ինչ գեղեցիկ է, սակայն մարդկանց մեջ ամենից շատ գնահատում
եմ հոգեւոր գեղեցկությունը: Սպորտի սիրահար եմ, մասնավորապես սիրում եմ վոլեյբոլ եւ
թենիս: Սիրում եմ նաեւ լավ երաժշտություն, պարում եմ սպորտային պարեր: «Առաքելություն
Հայաստանում» կամավորական աշխատանքիս ընթացքում սովորեցնում եմ պարել խոցելի
փախստական ընտանիքների երեխաներին: Այս երեխաները չեն կարող իրենց ուժերով պարի
խմբակներ հաճախել, քանի որ ի վիճակի չեն վճարել դրանց համար: Այդ իսկ պատճառով շատ
հուզիչ է տեսնել այս երեխաների դեմքերը, երբ նրանք գալիս են պարի դասընթացներին:
Բացի պարային դասընթացներից, ես օգնում եմ տարբեր հարցումների իրականացմանը «Առաքելություն
Հայաստանի» շահառուների շրջանում:
«Առաքելություն Հայաստանում» կամավոր աշխատելու հիմնական խթանը չափազանց մեծ
օգնության կարիք զգացող մարդկանց աջակցելն է: Բացի այդ ձգտում եմ դառնալ ավելի
փորձառու իմ ապագա մասնագիտության մեջ: Դեռ ավելին, ես հավատում եմ, որ օգտակար
լինելը եւ կարիքավոր մարդկանց օգնելը ավելի մեծ ուրախություն է, քան ուղղակի
փորձառություն ստանալը:
Նոյեմբեր, 2004թ.
Ետ
Բարեւ՜…
Ես
Քաջիկ Խաչատրյանն եմ: Ծնվել եմ 1983թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ Հայաստանի
հարավային մասում: 2000թ.-ին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի սոցիալական
աշխատանքի բաժին: Ես գերազանցիկ ուսանող եմ: Բացի հայերենից տիրապետում եմ նաեւ
ռուսերեն եւ գերմաներեն լեզուներին: Ներգրավված եմ «Առաքելություն Հայաստանի»
կամավորական աշխատանքներում: Ես մտադիր եմ օգնել խոցելի մարդկանց: Այս կարգի
աշխատանքը համապատասխանում է իմ մասնագիտությանը եւ ինձ գերազանց հնարավորություն է
տալիս պրակտիկ փորձառություն ստանալու գործում: Ներկայումս զբաղվում եմ տարբեր
մրցումների` նյութերի եւ ծրագրերի համակարգմամբ եւ կոորդինացմամբ: Այս ծրագրերն
իրականացվում են մեր կամավորների կողմից փախստական այն երեխաների հետ, ովքեր
բնակվում են ժամանակավոր ապաստաններում: Նաեւ մասնակցում եմ ուսուցողական ծրագրերին,
որոնք կազմակերպվում են «Առաքելություն Հայաստանի» կամավորների համար: Այդ
դասընթացներն օգտակար են, քանի որ դրանք մեզ կարեւոր գիտելիքներ եւ հմտություններ
են տալիս՝ մեր հասարակության մեկուսացված անդամների հետ աշխատելու, հաղորդակցվելու
եւ նրանց օգնելու համար:
Մարտ, 2003թ.
Ետ
Ես Լուսիա Շահբազյանն եմ: Ես երրորդ կուրսի ուսանողուհի եմ Երեւանի
պետական ճարտարագիտական համալսարանի հոգեբանության եւ սոցիոլոգիայի բաժնում:
Ցանկանում եմ ունենալ հետաքրքիր աշխատանք, որը հարմար կլինի իմ ուսմանը, եւ որը
կարող է օգտակար լինել ոչ միայն ինձ, այլեւ մնացած բոլորին:
Կամավորությանս նպատակն է հասկանալ եւ օգնել լքված ծերերին: Ես մասնակցում եմ
ուսուցողական դասընթացներին, կատարում եմ թարգմանություններ եւ օգնում եմ «Առաքելություն
Հայաստանի» անձնակազմին համայնքային կենտրոններում:
Ներկայումս ես նույնպես սովորում եմ կազմակերպել ծերերի համար ինքնօգնության խմբեր,
որոնք հնարավորություն կտան նրանց լուծել իրենց խնդիրները սեփական միջոցներով:
Սեպտեմբեր, 2002թ.
Ետ
Ողջու՜յն:
Ես Մարինա Հովսեփյանն եմ (նկարի կենտրոնում): Այս տարի կստանամ բակալավրի աստիճան:
Մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ եմ: Ծանոթանալով «Առաքելություն Հայաստանի»
գործառույթներին՝ ձգտում եմ օգնել այն մարդկանց, ովքեր ունեն օգնության կարիք: Մենք
մասնակցում ենք օգտակար դասընթացների՝ պատրաստվելով որպես սոցիալական աշխատողներ
ծերերի ինքնօգնության խմբերի համար: Այս դասընթացների նպատակն է ձեւավորել այնպիսի
ինքնօգնության խմբեր, որոնք կօգնեն մեծահասակներին հաղթահարել իրենց խնդիրները
սեփական ուժերով: Մենք այստեղ ստանում ենք մասնագիտական մեծ փորձառություն:
Առաջիկայում պլանավորում ենք ձեւավորել երեխաների համար տարբեր դասընթացների խմբեր:
Մարտ, 2003թ.
Ետ
Ես Նարինե Արշակյանն եմ: Ծնվել եմ 1982 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանում՝
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Իմ մանկությունն անց եմ կացրել այնտեղ:
1999թ.-ին դարձա Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիոլոգիայի
բաժնի ուսանողուհի: Այժմ սովորում եմ երրորդ կուրսում. Ինձ դուր է գալիս իմ
ապագա մասնագիտությունը: Երբ լսեցի «Առաքելություն Հայաստանի» գործունեության
մասին, որոշեցի ինձ այնտեղ փորձել որպես կամավոր: «Առաքելություն Հայաստանում»
մեզ հաղորդեցին, որ մենք կարող ենք իրականացնել տարբեր գործառույթներ՝ ծերերին
եւ երեխաներին օգնելու հարցում:
Արդեն երկու ամիս է, ինչ ես աշխատում եմ որպես կամավոր «Առաքելություն
Հայաստանում»: Ես կատարում եմ թարգմանություններ, հարցեր եմ մշակում երեխաների
մրցումների համար եւ պատրաստվում եմ նրանց հետ հոգեբանական դասընթացներ
անցկացնել: Ես նաեւ սիրում եմ աշխատել մեծահասակների հետ եւ մասնակցել
սոցիոլոգիական հարցումներին: Մի խոսքով, ինձ շատ է դուր գալիս աշխատել այստեղ:
Եթե որեւէ մեկը հարցնի արդյոք ինչու՞ եմ սիրում այստեղ կամավոր լինել, ես կասեմ,
որ անում եմ այդ անբարենպաստ պայմաններում ապրող մարդկանց օգնելու նպատակով,
որպեսզի նրանք իրենց միայնակ չզգան: Ես ձգտում եմ օգնել մեծերին, որպեսզի նրանք
գոնե ինչ-որ ժամանակով մոռանան մռայլ մտքերը, չնայած նրան, որ դա շատ դժվար է
անել: Ինչ վերաբերում է փախստականների՝ խոցելի ընտանիքների երեխաներին, ես
ուզում եմ օգնել նրանց իրենց հասակակիցների շրջապատում ներգրավվելու հարցում:
Կան երեխաներ, ովքեր նույնիսկ չեն կարողանում գրել կամ կարդալ: Ես ձգտում եմ
օգնել նրանց, որ սովորեն այբուբենը եւ, առնվազն, գաղափար կազմեն գրականության,
պատմության, մշակույթի, արվեստի եւ այլնի մասին: Մտքերս ի մի բերելով՝
կցանկանայի ավելացնել, որ ես մեծ պատասխանատվություն եւ հպարտություն եմ զգում՝
լինելով կամավոր «Առաքելություն Հայաստանում»:
Մարտ, 2003թ.
Ետ
Ես Աննա Վարդանյանն եմ: Սովորում եմ Երեւանի պետական լեզվաբանական ինստիտուտի
անգլերեն լեզվի բաժնում: Միաժամանակ աշխատում եմ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում
՝ որպես կամավոր: Ես ուսուցանում եմ անգլերեն փախստական երեխաներին, ովքեր ապրում
են ժամանակավոր ապաստաններում: Փաստ է, որ այն փախստականները, ովքեր չունեն մշտական
կացարաններ, գտնվում են սոցիալական ծանր վիճակում եւ ի վիճակի չեն ինքնուրույն
վճարել կրթական ակումբներ հաճախելու համար: Այդ պատճառով նրանք շատ ուրախ էին, երբ
իմացան, որ ես անվճար կվարեմ անգլերենի դասերը: Ներկայումս սա իմ դասընթացների
երրորդ ամիսն է: Երեխաները սիրով հաճախում են դասերին եւ սովորում անգլերեն:
Դասարանում կա մոտ 10 երեխա: Նրանք հավանում են դասը վարելու իմ ոճը, եւ ես
հաճույքով եմ նրանց դասավանդում, քանի որ սիրում եմ իմ ապագա մասնագիտությունը,
ինչպես նաեւ երեխաների հետ աշխատելը: Դասավանդումը ինձ հնարավորություն է տալիս
կիրառել իմ գիտելիքները, եւ դա ավելացնում է մի այլ դրական շունչ իմ կամավորությանը:
Ի վերջո, ես ուրախ եմ գիտակցել, որ կարող եմ օգտակար լինել նրանց, ովքեր օգնության
կարիք ունեն: Դա է պատճառը, որ ես շարունակում եմ աշխատել որպես կամավոր «Առաքելություն
Հայաստանում»:
Մարտ, 2003թ.
Ետ
Ողջու՜յն:
Ես Քրիստինե Դավթյանն եմ՝ 21 տարեկան: Ես սովորում եմ Երեւանի պետական համալսարանի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետում: Ես երազում եմ
դառնալ առաջատար սոցիալական աշխատող: Երազում եմ լինել տարբեր երկրներում եւ
կիրառել իմ գիտելիքները այլ համատեքստերում: Ես «Առաքելություն Հայաստան» եմ եկել
որպես կամավորական՝ ցանկանալով ստանալ մասնագիտական փորձառություն, որը անհրաժեշտ է
իմ ապագա կարիերայի համար: Կամավորական աշխատանքը լավ ձեւ է՝ նոր ընկերներ եւ
նմանատիպ մտածելակերպ ունեցող աշխատակիցներ գտնելու համար: Ավելին, ուզում եմ օգնել
նրանց, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն: «Առաքելություն Հայաստանի» միջոցով ես
հայտնաբերեցի, որ կան այնպիսի փախստական երեխաներ, որոնք նույնիսկ չգիտեն իրենց
մայրենի հայերենը: Ես ցանկանում եմ օգնել նրանց ձեռք բերել հայերենի եւ
մաթեմատիկայի առնվազն տարրական գիտելիքներ: Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ նրանք
առաջխաղացում ունեն նրանում, ինչ նրանց ուսուցանում եմ: Բացի փախստական երեխաների
հետ աշխատելուց, ես նաեւ մասնակցում եմ Կազմակերպության մեծահասակ շահառուների
հարցումներին: Այս ամենն ինձ օգնում է ստանալ մասնագիտական փորձառություն, դրա հետ
միասին ավանդ եմ ներդնում «Առաքելություն Հայաստանի» գործունեության մեջ:
Մարտ, 2003թ.
|