Երեքշաբթի, Սեպտեմբերի 7, 2010
|
|
ԱՀ ԲՀԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ
ԾՐԱԳՐԵՐԸ
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
ԱՀ ԲՀԿ 35 ցերեկային կենտրոններում մատուցվում են
սոցիալ-հոգեբանական, առաջնային բուժօգնության, ուսուցողական, վերականգնողական
խնամքի եւ այլ ծառայություններ: Ծառայությունները մատուցվում են ինչպես
կենտրոններում, այնպես էլ շահառուների բնակարաններում՝ այդպիսով կենսական
օգնությունը հավասարապես մատչելի դարձնելով նաեւ տանը գամված շահառուներին:
Մանրամասն...
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ
«ՆՌՆԵՆԻ»
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող Նռնենի քառահարկ
նորակառույցը սոցիալական ծառայությունների մատուցման համալիր կենտրոն է:
Կենտրոնը անապահով տարեցներին ու փախստականներին
սոցիալ-առողջապահական բազմապիսի ծառայություններ է մատուցում, ինչպես նաեւ
հատկացնում է կացարաններ, որտեղ տարեցների հետ միասին բնակվում են
սատարող-ընտանիքներ՝ բազմաբնույթ հարցերում նրանց աջակցելու նպատակով:
Մանրամասն...
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆ
«ԱՐԾՎԱԲՈՒՅՆ»
Տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն «Արծվաբույնը»
գործում է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում: Կենտրոնը կացարան ու շուրջօրյա
բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող այն
միայնակ տարեցներին ու հաշմանդամներին, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են
ինքնասպասարկման կարողությունը եւ ունեն խնամքի ու հոգածության կարիք:
Մանրամասն...
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ
ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ն 1995թ-ից մինչ օրս
համագործակցելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ որպես ծրագրերն իրականացնող գործընկեր` բազմաբնույթ
համայնքահեն սոցիալ-առողջապահական, կրթաուսուցողական ծառայություններ է մատուցում
ՀՀ բռնագաղթված փախստականի/ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր
հիմնականում էթնիկ հայեր են:
Մանրամասն...
|
| |