Երեքշաբթի, Սեպտեմբերի 7, 2010
|
|
| Ծրագրեր - Փախստականների սպասարկում |
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն 1995թ.-ից մինչ օրս, համագործակցելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ
որպես ծրագրերն իրականացնող գործընկեր, բազմաբնույթ համայնքահեն
սոցիալ-առողջապահական, կրթաուսուցողական ծառայություններ է մատուցում ՀՀ
բռնագաղթված փախստականի/ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր
հիմնականում էթնիկ հայեր են:
Նպատակը
Համայնքահեն սոցիալ-առողջապահական, կրթաուսուցողական եւ համայնքային զարգացման
ծառայությունների միջոցով նպաստել փախստականների/ ժամանակավոր ապաստան հայցող
անձանց կենսական հիմնախնդիրների լուծմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը եւ
բարեկեցիկ կյանքին:
Աշխարհագրությունը
ՀՀ 4 մարզեր 135 ժամանակավոր կացարաններ
Երեւան
Կոտայք
Արարատ
Արմավիր
Շահառուները
5000 փախստականներ, որոնք 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին գաղթել
են Ադրբեջանից:
1000 ժամանակավոր ապաստան հայցողներ՝ ժամանակավոր ապաստանի կարգավիճակ ստացած
անձինք, հիմնականում Իրաքից:
Փախստականների հիմնախնդիրները
Գործազրկություն
Սոցիալ - առողջապահական ծառայությունների անմատչելիություն
Իրավունքների եւ արտոնությունների մասին անիրազեկություն
Քաղաքացիության ընդունման գործընթացին առնչվող խնդիրներ
Լեզվական բարդույթներ
Մշտական կացարանով ապահովված չլինելը
Մատուցվող ծառայությունները
Սոցիալ-հոգեբանական աջակցություն
Տնային խնամք
Կոմունալ-կենցաղային ծառայություններ
Բուժսպասարկում
Սննդի ապահովում
Փախստականների կացարանների վերանորոգում
|
| |