Երեքշաբթի, Սեպտեմբերի 7, 2010





Ծրագրեր - Փախստականների սպասարկում

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ


«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն 1995թ.-ից մինչ օրս, համագործակցելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ որպես ծրագրերն իրականացնող գործընկեր, բազմաբնույթ համայնքահեն սոցիալ-առողջապահական, կրթաուսուցողական ծառայություններ է մատուցում ՀՀ բռնագաղթված փախստականի/ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր հիմնականում էթնիկ հայեր են:

Նպատակը
Համայնքահեն սոցիալ-առողջապահական, կրթաուսուցողական եւ համայնքային զարգացման ծառայությունների միջոցով նպաստել փախստականների/ ժամանակավոր ապաստան հայցող անձանց կենսական հիմնախնդիրների լուծմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը եւ բարեկեցիկ կյանքին:
 

Աշխարհագրությունը
ՀՀ 4 մարզեր – 135 ժամանակավոր կացարաններ
• Երեւան
• Կոտայք
• Արարատ
• Արմավիր

Շահառուները
• 5000 փախստականներ, որոնք 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին
  գաղթել են Ադրբեջանից:
• 1000 ժամանակավոր ապաստան հայցողներ՝ ժամանակավոր ապաստանի
  կարգավիճակ ստացած անձինք, հիմնականում Իրաքից:

Փախստականների հիմնախնդիրները
• Գործազրկություն
• Սոցիալ - առողջապահական ծառայությունների անմատչելիություն
• Իրավունքների եւ արտոնությունների մասին անիրազեկություն
• Քաղաքացիության ընդունման գործընթացին առնչվող խնդիրներ
• Լեզվական բարդույթներ
• Մշտական կացարանով ապահովված չլինելը

Մատուցվող ծառայությունները
• Սոցիալ-հոգեբանական աջակցություն
• Տնային խնամք
• Կոմունալ-կենցաղային ծառայություններ
• Բուժսպասարկում
• Սննդի ապահովում
• Փախստականների կացարանների վերանորոգում


                                        

Նախագահի ուղերձը

Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ




Այցելուների քանակ
25809


Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook