Երեքշաբթի, Սեպտեմբերի 7, 2010
|
|
|
Առաքելություն Հայաստանին ուղղված շահառուների շնորհակալական նամակները |
Արդեն
2-րդ տարին է, որ ընդգրկված եմ ձեր կազմակերպության մեջ:
Ես չգիտեմ՝ ինչպիսի
բարեմաղթանքի խոսքեր ասեմ ձեզ: Ես ի վիճակի չէի ինքնուրույն գալ, տանել իմ
ճաշը, եւ դուք օգնեցիք ինձ՝ այն տուն բերելով:
Երբ ես ավտովթարի ենթարկվեցի
եւ կոտրեցի ոտքս, դուք ինձ տարաք ձեր Նորքի վերականգնողական կենտրոն, որտեղ
ես մնացի 15 օր: Ես մեծ բավականություն ստացա ձեր ողջ աշխատակազմից: Ես երբեք
այդքան մեծ ուշադրության եւ հոգատարության չեի արժանացել որեւէ մեկի կողմից:
Թող Աստված օրհնի ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար:
Հուլիդա Շահգալդյան
Երեւան
Հարգելի «Առաքելություն Հայաստանի» աշխատակազմ, մենք՝ ծերերս, շնորհակալ ենք
ձեզ այն բարի գործի համար, որ դուք կատարում եք: Այն մի քանի ժամերը, որ մենք
անցկացնում ենք Համայնքային կենտրոնում, մեր օրը դարձնում է հետաքրքիր եւ
օգտակար: Մենք կտրվում ենք մեր կյանքի դժվարություններից, մեկուսացումից:
Մենք բարեկամացել ենք կենտրոնի աշխատակազմի հետ եւ սիրում ենք բոլորին մեր
երեխաների պես: Մենք երախտապարտ ենք ձեզ ձեր կատարած աշխատանքի համար:
Մարգո Ավետիսյան Գյումրի
-->
Խնդրում եմ ընդունեք իմ
սրտանց եւ անկեղծ բարեմաղթանքները ձեր ողջ աշխատակազմին: Ես իմ բարեկամն եմ
համարում ձեր յուրաքանչյուր աշխատակցին, չնայած անգամ բարեկամները չեն կարող
լինել այնքան կավը, որքան նրանք են: Ես այնքան զգացված եմ ձեր
կազմակերպությունից, որ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց նրա: Ես կույր եմ,
եւ իմ աչքերի լույսն անհետացել է ընդմիշտ, բայց ձեր աշխատակիցները լույս
բերեցին իմ աչքերին եւ հոգուն:
Սեդա Ավագյան, Երեւան
Հարգելի
Հռիփսիմե,
Ողջ
Սիսիանի բնակչությունը հիացած է ձեր բարի եւ հոգատար վերաբերմունքից եւ անբիծ
աշխատանքից: Այն առաքելությունն է փրկել լքված եւ մոռացված տարեցներին,
ինչպիսին մենք ենք: Մենք լքված եւ մոռացված ենք բոլորի կողմից, մեզանից ոմանք
հազիվ են ծայրը ծայրին հասցնում եւ գոյատեւում են կամ նպաստով կամ էլ թոշակով:
Բայց հանկարծ հաջողությունը մեզ ժպտաց, մի փրկության դուռ բացվեց մեզ համար՝
լցնելով մեր սիրտն ապրելու եւ պայքարելու հույսով: Մենք մեզ կրկին նորմալ
մարդ արարած զգացինք: Շնորհիվ «Առաքելություն Հայաստանի» աշխատակիցների՝
մեր սրտերը, միայնակ մարդկանց մեր սրտերը սփոփանք գտան: Դուք բոլորդ անում եք
առավելագույնը
Հարգելի
Հռիփսիմե, մենք հույս ունենք, որ ձեր այս օժանդակությունը, որը մեր
փրկությունն է, կշարունակվի մինչեւ մեր կյանքի մայրամուտը ` մեր կյանքին
հաղորդելով խաղաղ ավարտ:
Հարգանքներով՝
Բերժիկ
Առաքելյան
Սիսիան, 2004 թ. օգոստոս
Մենք տեղեկացանք, որ մեզ
պիտի տանեն Աշտարակի շրջանի գյուղ Մուղնի՝ տեսնելու 17-րդ դարի եկեղեցի: Բայց
մեզ մի հրաշալի անակնկալ էր սպասում. Սկզբում մեզ տարան գյուղ Օշական՝
տեսնելու Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, հետո՝ Օհանավանք, դրանից հետո՝ Սորբ
Տիրամոր վանք եւ վերջում՝ մեզ տարան Մուղնի: ՄԵնք հիանալի ժամանակ անցկացրինք
՝դիտելով Հայաստանի այդ հոյակապ ճարտարապետական կոթողները:
Խումբը բաղկացած էր 12
հոգուց: Հարմարավետ մեքենայով կատարած էքսկուրսիան բարձրացրեց մեր
տրամադրությունը: Շատ շուտով մենք ընկերացանք միմյանց հետ, իսկ սոցիալական
աշխատողների եւ վարորդի վերաբերմունքը շատ դուրեկան էր եւ ջերմ: Թվում էր,
թե մենք մտել ենք դարերի խորքը: Սոցիալական աշխատողը մեզ ներկայացնում էր
պատմական բոլոր փաստերը: Վերջում եկավ վանականը եւ պատմեց մեզ Ս. Գեւորգ
եկեղեցու մասին եւ սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին: Դրանից հետո մենք
հանգստի նստեցին բնության գրկում: Չնայած որ շատ շոգ էր, մենք այն չէինք
զգում՝ հացկերույթից հետո վայելելով զովացուցիչ ըմպելիքներ, ձմերուկ եւ
իհարկե հիանալի սուրճ: Մենք տուն վերադարձանք հոգով երջանիկ՝ մեր սրտերում
պահելով այդ գեղեցիկ օրվա հրաշալի հիշողությունները: Մենք մեր
երախտագիտությունն ենք հայտնում նրանց, ովքեր կազմակերպել էին այդ
միջոցառումը: Թող նմանատիպ մտահղացումները միշտ իրականանան:
Լավագույն
ցանկություններով՝ Լենա Սահակյան
Երեւան, օգոստոս,
2004թ.
Վերջերս
«Առաքելություն Հայաստան»-ի շինվերանորոգման խումբը վերանորոգեց իմ բնակարանի
մեծ մասը: Նրանք շատ լավ աշխատեցին: Աշխատանքը կատարեցին բարձ որակով եւ
կոկիկ՝ նպաստելով աշխատանքի որակյալ եւ ճշգրիտ կատարմանը: Շնորհակալ եմ
հովանավորներից եւ բոլոր նրանցից, ովքեր այս օրերի ընթացքում իրենց աշխատանքը
կատարեցին իմ բնակարանում: Ես աշխատանքից շատ գոհ եմ: Իմ կյանքը, որն առաջ
մեռած էր թվում, լուսավորվեց: Ես հասկացա, որ ամեն ինչ կորած չէ: Մյուս
կողմից, այն աշխատանքը, որ դուք անում եք, նոր է սոցիալական ոլորտում, այն
ժամանակին է եւ տեղին: Փառք եւ պատիվ ձեզ այն անձնվեր աշխատանքի համար, որ
դուք անում եք: Թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր կատարած աշխատաբքը:
Հարգանքներով՝ Պայծառ Բախշյան
Երեւան օգոստոս, 2004թ.

Մենք մեր
խորը երախտագիտություննենք հայտնում «Առաքելություն Հայաստան»
կազմակերպությանը, հովանավորներին եւ այն բոլոր շինարարներին, ովքեր
վերանորոգեցին մեր երկսենյականոց բնակարանը: Նրանք դա արեցին անշահախնդրորեն
եւ գերազանց: Մենք շատ շնորհակալ ենք հովանավոր կազմակերպությունից իր բոլոր
աշխատակիցներով: Մենք գոհ եւ շնորհակալ ենք «Առաքելություն Հայաստանից»:
Լեւոն
եւ Թամարա Մկրտչյաններ
Հուլիս, 2004թ.
Ես երկրորդ կարգի
հաշմանդամ եմ, նախկին ռուսաց լեզվի ուսուցիչ՝ 15 տարվա մանկավարժական փորձով:
2004 թվականի մայիսից ես օգտվում եմ «Առքելություն Հայաստանի» Ավանի
բարեգործական ճաշարանից: Ես ուզում եմ նշել բարեգործական ճաշարանի
ղեկավարության եւ աշխատակազմի բարի վերաբերմունքը: Ամեն անգամ, երբ ես գնում
եմ այնտեղ, գիտեմ, որ ինձ համեղ ճաշ կմատուցեն: Ես նաեւ ուզում եմ նշել
կարգուկանոնի եւ կոկիկության մասին, որ տիրում է բարեգործական ճաշարանում:
Թագուհի Ավդալյան, 2-րդ
կարգի հաշմանդամ
Հարգելի
Հ. Կիրակոսյան,
Ես
ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր կազմակերպության շինարարական
բաժնի աշխատակիցներին՝ իմ բնակարանը վերանորոգելու համար: Նրանք այնքան
հոգատար են, որ ես ներքուստ հպարտանում եմ, որ դեռեւս այսպիսի բարի ուշադիր
մարդիկ ակն: Ես երբեմն նույնիսկ զարմանում էի նրանց համբերության եւ
պատրաստակամության վրա: Կրկին շնորհակալություն նրանց բոլորին:
Հարգանքներով՝ Հասմիկ Դավթյան
Երեւան, նոյեմբեր,2004
Հարգելի
Հ. Կիրակոսյան,
ՄԵնք մեր
երախտագիտությունն ու շնորհակալական խոսքն ենք ուզում հայտնել ձեզ՝ մեր
հանդեպ ձեր հոգատարության համար: Ձեր կազմակերպության կողմից իրականացվող
պարբերական օգնությունը որը ներառում է եւ՛ սնունդ, եւ՚ այլ տեսակի
ծառայություններ, մեղմում է մեր սոցիալական դժվարին վիճակը: Մենք շատ զգացված
ենք ձեր կատարած աշխատանքից: Հաջողություն ենք մաղթում ձեր կազմակերպությանը
եւ խնդրում պահել մեզ ձեր ուշադրության կենտրոնում: Շուտով ձմեռային ցրտերը
կնկնեն՝ իրենց բազում դժվարություններով:
Հարգանքներով՝
Համայնքային կենտրոնի մի խումբ շահառուներ:
«Առաքելություն
Հայաստանի»
նախագահ Հ. Կիրակոսյանին
Ես իմ
խորին երախտագիտությունն եմ հայտնում «Առաքելություն Հայաստանի» նախագահ Հ.
Կիրակոսյանին այսպիսի մի հրաշալի բարեգործական կազմակերպություն ղեկավարելու
համար, որը խնամում է տարեց մարդկանց, հետաքրքրվում նրանց կարիքներով, անգամ
ավելին, գնահատում նրանց՝ որպես հասարակության անբաժանելի մաս:
Սիսիանի
համայնքայինկենտրոնի աշխատակազմը մեզ յուրաքանչյուրիս հոգատարությամբ է
պարուրում: սոցիալական աշխաըողները զրուցում են մեզ հետ սիրով, փորձում
կարգավորել տարբեր փաստաթղթեր՝ կապված մեր թոշակի եւ նպաստի եւ այլ հարցերի
հետ: Նրանք հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում: Բժիշկն ու բուժքույրը
հոգում են մեր առողջության համար: Նրանք ժամանակին այցելում են եւ կատարում
համապատասխան բուժում:
Բարեգործական ճաշարանի անձնակազմը շատ համեղ ճաշեր է պատրաստում եւ մեզ շատ
քաղաքավարի ձեւով հյուրասիրում: Բացի բարեգործական ճաշարանում մատուցվող
ճաշից, մենք պարբերաբար չոր սնունդ ենք ստանում՝ բուսական ձեթ, ալյուր,
Կազմակերպությունը հոգ է տանում նաեւ մեր բնակարանների վիճակի մասին.
վերանորոգվում են մեր բնակարանները, Իմ տանը կատարեցին պատուհանների ներկման
եւ զուգարանի փոխման աշխատանքներ:
Մի
խոսքով, այս կազմակերպությունը Բարձրյալի կողմից ուղարկված մի նվեր է այնպիսի
միայնակ տարեցների համար, ինչպիսին ես եմ:
Հարգանքներով՝
Ելենա
Սաֆյան, Սիսիան
Իմ խորին
երախտագիտությունն եմ հայտնում «Առաքելություն Հայաստանի» աշխատակազմին եւ
հովանավորներին Սիսիան քաղաքում համայնքային կենտրոն բացելու համար՝ ուղղված
խոցելի մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այն գործունեության
համար, որն իրականացվում է, ես կուզենայի հատկապես իմ շնորհակալական խոսքն
ուղղել «Առաքելություն Հայաստանի» նախագահ Հ. Կիրակոսյանին, ողջ
աշխատակազմին եւ հովանավորներին: Միաժամանակ, ես ուզում եմ շնորհակալություն
հայտնել Հասմիկ Եդագարյանին՝ Սիսիանի համայնքային կենտրոնի տնօրենին եւ ողջ
աշխատակազմին՝ իմ ընտանեկան սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը բարելավելու
համար:
Հարգելի
Հ. Կիրակոսյան, մեկ անգամ եւս շնորհակալություն ՝ Սիսիանի համայնքային
կենտրոնի ձեր հոգատար եւ ուշադիր աշխատակիցների համար:
Լավագույն ցանկություններով՝
Զավեն
Սահակյան
«Առաքելություն Հայաստանի»
նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանին
Շահառուներ Ելիզավետա
Ամիրյանից եւ Կիմա Ամյանից
Մենք դժվարանում ենք
արժանի խոսքեր գտնել արտահայտելու մեր երախտագիտությունը՝ մեր տները
վերանորոգելու համար: Իրականացվեց մի ամբողջական, վերանորոգում, որի մասին
մենք անգամ չէինք կարող երազել: Պրն, Պողոսյան ու պրն. Դանիելյանը եկան մեր
տուն, կատարեցին անհրաժեշտ զննումներ եւ չափումներ: Մի քանի օրից աշխատանքը
սկսվեց: Շինարարները գալիս էին խմբերով եւ կատարում էին իրենց աշխատանքը
պրոֆեսիոնալ, ազնիվ եւ խոհեմ ձեւով: Պրն, Պողոսյան ու պրն. Դանիելյանը
պարբերաբար զանգում եւ այցելում էին մեզ եւ հոգատարությամբ զննում կատարված
աշխատանքը: Ամեն ինչ արվեց փոխադարձ համաձայնության եւ խաղաղության
մթնոլորտում:
Մենք մեկ անգամ եւս
ուզում ենք ձեզ ասել՝ «Շնորհակալ ենք»:
Սիրելի
Հռիփսիմե Կիրակոսյան,
ես՝
Եվգենյա Հարությունյանս, ընդգրկված եմ ձեր կազմակերպության մեջ արդեն երկար
տարիներ: Սկզբում ես չէի հավատում, որ բարի կամքի տեր մարդիկ կարող են գտնվել,
քանի որ լավ գիտեի մարդկային էության թույլ կողմերը: Իմ ապրած տարիները,
աշխատանքային փորձը եւ շուրջ 30 տարվա մենությունը ինձ ստիպել էին
կասկածանքով վերաբերվել բարեգործությանը:
Շուրջ 30
տարի ես աշխատել եմ Լուսավորության նախարարության ուսուցիչների
կատարեկագործման ինստիտուտում՝ որպես Արվեստի բաժնի վարիչ: Եղել եմ դեպուտատ,
արժանացել պետական շքանշանների, այցելել եմ հանրապետության բոլոր քաղաքներն
ու շրջանները:
Այս
խանդավառությամբ եւ միաժամանակ մենությամբ լի տարիներից հետո ինչպես՞ ես
կարող էի հավատալ, որ կա մի բարեգործական կազմակերպություն, որը գալիս է քեզ
ազատագրելու...
ԱՀ նախագահ
Հ. Կիրակոսյանին
Ես մի
հիվանդ կին եմ՝ չափազանց մեծ հոգսերով ՝ փակված իմ չորս պատի մեջ: Մի անգամ իմ
դուռը հանկարծ բացվեց, եւ երկու մարդ՝ ԱՀ աշխատակիցներ, ներս եկան իրենց
օգնությունն ինձ առաջարկելով: Ես ընդունեցի նրանց մեծ հաճույքով եւ
լաց եղա:
Երջանկության արցունքներ, որ կան մարդիկ, ովքեր ուզում են հոգ տանել այնպիսի մեկի
մասին, ինչպիսին ես եմ՝ միայնակ, ծեոր եւ անօգնական
Ես իմ խորին
երախտագիտությունն եմ ուզում հայտնել
«Առաքելություն
Հայաստանի»
նախագահ Հ.
Կիրակոսյանին,
ինչպես նաեւ կազմակերպության ողջ աշխատակազմին՝ իրենց բարի եւ ազնիվ աշխատանքի
համար:
Ես
ասում եմ
«շնորհակալություն»
նրանց,
ովքեր դարձան իմ լավագույն բարեկամները,
ովքեր իմ հոգին խնդությամբ լցրին եւ ինձ կրկին դեօի կյանք վերադարձրին:
Ես նաեւ
ուզում եմ խոսել Բարեգործական ճաշարանի մասին,
որը
մեծ օգնություն է ինձ համար:
ես
շնորհակալություն եմ հայտնում Բարեգործական ճաշարանի անձնակազմին,
հատկապես Լիդային,
ով
իմ ճաշը տուն է բերում:
Ես այլեւս մենակ չեմ: ես շրջապատված եմ իմ նոր բարեկամներով, եւ թող նրանք երկար եւ
առողջ կյանք ունենան, թող երջանիկ լինեն իրենց ընտանիքների հետ եւ թող նրանց կյանքի
ճանապարհը միշտ կանաչ լինի:
Ճշմարիտ սիրով՝ Սեդա Օհամյան
Երախտագիտության նամակ
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում «Առաքելություն Հայաստան» բարեգարծական
կազմակերպությանը, հատկապես իմ բնակարանի վերանորոգ ողներին:
Նրանք աշխատեցին՝ իրենց ողջ հոգին ներդնելով իրենց աշխատանքի մեջ:
Բանվորներն
աշխատեցին ողջ օրը՝ առանց հանգստի եւ ընդմիջման:
Ես
շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ րանք արեցլ են: Ցանկանում եմ, որ նրանք լինեն
առողջ, երջանիկ եւ հոջողակ իրենց աշխատանքի մեջ եւ կյանքում:
Ա.
Գուսլյակովա:
Ես 64
տարեկան միայնակ անօգնական կին եմ ՝ ինչ տարեկանից տառապելով էպիլեպսիայով: Երկար
տարիներ ես օգտվել եմ տարբեր բարեգործական ճաշարաններից, բայց ոչ մեկը չի եղել
այնքան լավը, որքան «առաքելություն Հայաստանինը»: Այն իդեալական մաքուր է, ճաշերը
շատ համեղ են, իսկ աշխատակիցները չափազանց բարի են շահառուների նկատմամբ: Ճաշարանի
պատասխանատուն շատ լավ մարդ է, նա օգնում է անկարող շահառուներին՝ շենքից ներս ու
դուրս անելիս: Աշխատողները չափազանց նվիրված են իրենց գործին: խոհարարի ճաշերն
ավելի համեղ են, քան այն ճաշերը, որոնք պատրաստում էր մայրիկը, երբ կենդանի էր:
Ես
շնորհակալ եմ բոլորին՝ մեր նկատմամբ իրենց բարի վերաբերմունքի համար: Նրանք կարծես
ընտանիքի անդամներ են մեզ համար: Ես ցանկանում եմ, որ բոլորը հետեւեն նրանց
օրինակին:
Սիրով՝ ձեր
Ռիմա Ատոմյան
Սիրելի
Հռիփսիմե,
Ասում են՝
բարության սերմերը դժվարությամբ են ծիլեր տալիս, բայց պտուղները քաղցր են լինում:
Այո, մեր ընտանիքը կարիք ուներ ծլարձակման, եւ մենք անչափ շնորհակալ ենք, որ այդ
սերմերը ծիլ տվեցին ձեր կազմակերպության ջանքերի շնորհիվ: Միգուցե դուք ժպտում եք
այս խոսքերը կարդալիս: Բայց ձեր աշխատանքի արժեքն իսկապես անգնահատելի է: Սա մի
աշխատանք է, որի արդյունքները մենք զգում ենք՝ հայրս՝ Լեւոն Մագդեսյանը՝ Հայրենական
պատերազմի առաջին կարգի հաշմանդամ, մայրս՝ ոսկի Պապյանը՝տարեց թոշակառու, քույրս՝
Ամալյա Մագդեսյանը՝ առաջին կարգի հաշմանդամ եւ ես՝ նույնպես առաջին կարգի հաշմանդամ:
Մենք
շնորհակալ ենք ձեզ, Տիկին Հռիփսիմե եւ ձեր կազմակերպության աշխատակազմին: Դուք չէք
սխալվել նրանց ընտրելիս: Մենք շնորհակալ ենք նրանց իրենց բարի վերաբերմունքի համար:
Նրանք մեղմում են մեր ցավը եւ բուժում մեր վերքերը՝իրենց հոգատար վերաբերմունքով:
Ես ի սրտե ձեզ հաջողություն եւ երջանկություն եմ մաղթում, ցանկանում, որ ձեր պես
մարդիկ շատ լինեն: Եթե այդպես լինի, աշխարհում ավելի քիչ կլինեն ցավը, հոգսերն ու
կարիքը:
Սիրով եւ
լավագույն ցանկություններով՝
Լյուդմիլա
Մագդեսյան
1985
թվականի ապրիլի 23-ին վթարի ենթարկվեցի եւ վնասեցի աջ ոտքիս նյարդը: Արդեն 13 տարի
է, ինչ տառապում եմ: 1998 թվականի ապրիլի 19-ին ընկա սառույցի վրա եւ երկրորդ անգամ
ոտքս կոտրեցի: Անկողնուն գամված հինգ տարիներից հետո բժիշկը խորհուրդ տվեց դուրս
գալ եւ փորձել քայլել: Ես հազիվ էի կարողանում շարժվել քայլակի օգնությամբ, երբ
Սոոֆյան ու էդիկը մոտեցան ինձ ու հարցրին. «Դուք մենա՞կ եք, չունե՞ք որեւէ մեկը, ով
կօգնի ձեզ: ինչպե՞ս եք այդ վիճակում դուրս եկել տնից»: Մի կերպ իմ սրտում պահելով
արցունքներս՝ ասացի. «Ինչպես տեսնում եք»: Եվ այդ պահին ես հուսյի շող նկատեցի, որն
անհետացել էր, բայց մեռել
Նրանք
օգնեցին ինձ հասնել տուն, եւ այդպես ես ձեռք բերեցի անկեղծ, սրտակից ընկերներ: Դա
1998 թվականի հունիսն էր:
Ես
շնորհակալ եմ այն բարի գործի համար, որ դուք կատարում եք: ես շնորհակալ եմ իմ դուռը
թակելու եւ իմ որպիսությունը հարցնելու համար: Այսպիսի մի խոսք կա. «Ով հարցնում է
քո մասին, նա բուժում է քեզ»: Անչափ շնորհակալություն բոլորիցդ:
Հռիփսիմե Մարտիրոսյան
Ես ձեզ
ասում եմ ճշմարտությունը, որը լեգենդի է նման
Միայնակ
տառապում էի բազում հոգսերի մեջ՝ մեկուսացած, անհույս եւ անօգնական, երբ իմ դուռը
թակեցին: «Ով է այս անծանոթը, ով հիշել է ինձ»,-զարմացա ես, «Միգուցե դուք հասցե՞ն
եք շփոթել»: «Ոչ»,-եղավ հաստատուն պատասխանը: Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ մի
լույս է առկայծում մթան միջից: Մի լույս, որը հույս էր խոստանում իմ հոգուն:
Պարգեւ, Երեւան
Հատված նամակից՝ գրված 25
փախստականների կողմից
Փախստականների, հատկապես ծերերի
եւ երեխաների անունից, ովքեր ապրում են մեր կոմունալ կենտրոնում, մեր
շնորհակալություն ենք հայտնում այն աշխատանքի, ուշադրության եւ ծառայությունների
համար, որոնք դուք մեզ մատուցում եք: Անգամ դժվար է թվարկել այն բոլոր
ծառայությունների անունները, որոնք դուք իրականացնում եք մեզ համար: Դրանք բժշկական,
հումանիտար ծառայություններ են, բնակարանների ջեռուցման հնարավորությունը, անտոկոս
փոխառությունների տրամադրումը փոքր բիզնեսի բարելավման համար, սոցիալական սենյակի
եւ գրադարանի գործունեությունը, դա ձեր սոցիալական աշխատողների կողմից իրականացվող
հսկայական աշխատանքն է՝ մեր երեխաների հետ՝ ամառային ճամբարների ընթացքում, տարբեր
ակումբներն ու դասընթացները եւ այլ աշխատանքներ:
Մենք շնորհակալ ենք ձեզանից,
հատկապես մաքրամեի եւ շյուղագործության աշխատանքի համար, որի դիմաց մենք ստացանք
սննդւ փաթեթներ: Կարելի է ասել, որ դա գոյատեւելու միակ հնարավորությունն էր
տարեցների, ինչպես նաեւ կոմունալ կենտրոնում ապրող 40-50 տարեկան փախստականների
համա: Շնորհակալ ենք բոլոր սոցիալական
աշխատողներից, բուժծառայության աշխատողներից եւ մնացած ողջ անձնակազմից՝ նրանց
համբերատար եւ բարի վերաբերմունքի համար: Մենք բոլորս իսկապես զգում ենք ձեր կարիքը:
Մի խումբ փախստականներ
|
| |